Վալերի Բրյուսովի Թանգարան
Վ․ Յա․ Բրյուսովը նշանակալից գործունեություն էր ծավալել հայ պոեզիայի ժողովրդականացման գործում, հայ ժողովրդի համար դժվար պահերին և կարևորել այդ աշխատանքը։ 1962թ-ին հիմնադրվում է թանգարան-կաբինետը, երբ ինստիտուտն անվանվեց Վ. Յա.Բրյուսովի անունով։ Թանգարանի ցուցադրությունում ներկայացված է գիտական հարուստ և մեծարժեք նյութ, որոնց մեջ է մտնում՝ Բրյուսովի ձեռագրերի բնօրինակները, միկրոֆիլմերը, ֆոտոպատճենները, ինչպես նաև նամակագրական արխիվի ֆոտոպատճենները, նոտաների հավաքածուն՝ բանաստեղծի բնօրինակ և թարգմանած բանաստեղծությունների տեքստերի հիման վրա և այլ հետաքրիր և արժեքավոր նյութեր։ Այստեղ կարելի է տեսնել Բրյուսովի ստեղծագործությունների համարյա բոլոր հրատարակչությունները, որոնցից շատերը մատանագիտական հազվագյուտ արժեքներ են համարվում։ Ցուցադրության մեջ կա նաև Բրյուսովի տան նկարները՝ «Բրյուսովի կաբինետը» հեղինակ՝ Ն.Մոզալևսկայա, «Վալերի Բրյուսով» հեղինակ՝ Ս.Մալյուտին։ Ներկայումս Վ. Յա. Բրյուսովի գիտական ժառանգությանը և աշխատանքներին ծանոթանալու ու ուսումնասիրելու համար, մեծ նշանակություն ունի «Բրյուսովյան գիտական կենտրոնը»։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:30
Էքսկուրսիայի համար նախորոք գրանցվել։
Առկա են էքսկուրսիաներ հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուներով։
Մուտքը ազատ է։
https://brusov.am/hy/page_list/bryusovi_tangaran/#sthash.yLkebmnV.dpbs